Հաղթանակի օրը հավերժ կմնա Հայրենիքի պանծալի պաշտպանների անձնվիրության, արիության եւ անվեհերության խորհրդանիշը 8 մայիսի 2009 - 22:20 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Հայրենական մեծ պատերազմի վետերաններին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ: Արա Աբրահամյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայրենական մեծ պատերազմի թանկագին վետերաններ:Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության, նաեւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակի 64-րդ տարեդարձի կապակցությամբ: Հաղթանակի օրը հավերժ կմնա Հայրենիքի պանծալի պաշտպանների անձնվիրության, արիության եւ անվեհերության խորհրդանիշը: Նացիստ զավթիչների դեմ պայքարում հայ ժողովուրդը նշանակալից ավանդ է ներդրել Հաղթանակի հասնելու գործում: Ռազմաճակատ է մեկնել ավելի քան 600 հազար հայ, որոնցից ավելի քան 300 հազար մարդ չի վերադարձել: Հայ ժողովուրդը Հայրենիքին տվել է Խորհրդային Միության108 հերոս, Փառքի շքանշանի բոլոր երեք աստիճանների 27 ասպետներ, իսկ պատերազմի տարիներին եւ պատերազմից հետո մարշալների, գեներալների եւ ծովակալների կոչումներին արժանացած մարդկանց ընդհանուր թիվը կազմում է 160: Մայիսի 9-ին մեր ժողովրդի համար եւս մեկ նշանավոր օր է: 17 տարի առաջ այդ օրն ազատագրվել էր հին հայկական քաղաք-ամրոց Շուշին: 1941-1945 թթ. Ձեր դրսեւորած հերոսությունը ոգեւորել է ձեր որդիներին եւ թոռներին սխրանքներ գործելու իր անկախության համար Լեռնային Ղարաբաղի մղած ազատագրական պայքարում: Նոր սերունդը, ինչպես եւ դուք, հանուն Հայրենիքի մղած մարտերում փառավորել է իր անունները կյանքի եւ ազատության իրավունքի համար մղած պայքարում: Թանկագին վետերաններ: Ի սրտե մաղթում ենք քաջ առողջություն, խաղաղություն եւ հանգստություն ձեզ եւ ձեր ընտանիքներին: Մենք խոնարհվում ենք ձեր առջեւ»: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |