Մայիսի 9-ին «Մեր հաղթանակը» հեռուստամարաթոնը կկապի Մոսկվան Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի 11 քաղաքների հետ 8 մայիսի 2009 - 23:33 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին «Միր» հեռուստաալիքի կազմակերպած «Մեր հաղթանակը» հեռուստամարաթոնը կկապի Մոսկվան Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի 11 քաղաքների` Սանքտ Պետերբուրգի, Բրեստի, Թբիլիսիի, Աստանայի, Քիշնեւի, Երեւանի, Սեվաստոպոլի, Բաքվի, Վլադիկավկազի, Դուշանբեի ու Բիշքեկի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո քարտուղար Ալեքսանդր Կալուգինը, հեռուստամարաթոնի ընթացքում ուղիղ միացումներ կլինեն Կարմիր հրապարակից, Սեվաստոպոլից եւ Բրեստից: ԱՊՀ հեռուստադիտողները կարող են տեսնել պատերազմի սկզբի իրադարձությունների տեսարանները, լսել պատերազմի մասնակիցների կենդանի հիշողությունները, շատ բան իմանալ մեր ընդհանուր պատմության անհայտ էջերի մասին: «Միրից» բացի, չորսժամյա հեռուստամարաթոնը կհեռարձակեն ԱՊՀ երկրների առաջատար հեռուստաալիքները: Եթերի պոտենցիալ լսարանը կկազմի շուրջ 250 մլն մարդ: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի անգամ 1 երեխայի համար Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները |