Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ–ի ղեկավարը. Փեզեշքիանն ասել է՝ Իրանը կստիպի ահաբեկիչներին զղջալ31 հուլիսի 2024 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։ Այդ մասին հայտարարել է ինչպես ՀԱՄԱՍ–ը, այնպես էլ Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը։ Հանիան Թեհրան էր ժամանել հուլիսի 30–ին՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Նա նաև հանդիպումներ է ունեցել Փեզեշքիանի և Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ։ Հանիան և նրա թիկնապահներիկց մեկը զոհվել են Թեհրանում նրանց հատկացված կեցավայրում, գրում է Deutsche Welle-ն։ ՀԱՄԱՍ–ը մեղադրել է Իսրայելին, այդ կազմակերպության քաղբյուրոյի անդամ Մուսա Աբու Մարսուկը հայտարարել է, որ «սպանությունն անպատասխան չի մնա»։ Իսրայելի պաշտպանության բանակը՝ Ցախալը, հրաժարվել է մեկնաբանել այդ հաղորդագրությունները։ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը դատապարտել է Հանիայի սպանությունը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը կստիպի ահաբեկիչներին զղջալ այդ վախկոտ արարքի համար։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Իրանը կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունը, արժանապատվությունն ու պատիվը և կստիպի ահաբեկիչներին զղջալ Թեհրանում վախկոտ արարքի համար», -ասվում է գրառման մեջ։ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Իսրայելի գրոհը, որի հետևանքով զոհվել է Հանիան, «կարող է ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Կոբախիձե. Վրաստանը պատրաստ է դերակատարում ունենալ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում «Ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը գործնական արդյունքների է բերել»,–ասել է նա Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքն արդեն ՀՀ պատմության թանգարանում են Ցուցանմուշը Հայաստան է տեղափոխվել ժամանակավոր ցուցադրության՝ 6 ամսով Փաշինյան․ ՀՀ-Վրաստան սահմանազատման գործընթացում կա ընդհանուր ըմբռնում Նա ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման զարգացումները Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր «Մենք հիշում ենք այս հայ և ֆրանսիացի հերոսներին»,–գրել է Սեժուրնեն |