Գյուլ. Թուրքիան հասունացել է քրդական խնդիրը լուծելու համար

PanARMENIAN.Net - «Դուք կարող եք դա կոչել «քրդական խնդիր» կամ «հարավ-արեւելյան խնդիր», բայց սա ամենագլխավոր խնդիրն է, որի հետ առնչվել է Թուրքիան»,- Ղրղզստանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: «Այդ խնդիրը ծավալվելու է, եթե մենք ձգձգենք դրա լուծումը»,- ասել է նա:



Թուրքիայի նախագահը նաեւ ասել է, որ թուրքական քաղաքական կուսակցությունները, ներառյալ քրդամետ Ժողովրդական կուսակցությունը, պետք է իրենց ներդրումն ունենան այս խնդրի լուծման մեջ: «Այս խնդիրը վերաբերում է բոլորին: Բոլորը պետք է կառուցողական դիրք գրավեն եւ այս խնդրի լուծման գործընթացում գործեն որպես միջնորդներ: Թուրքիան հասունացել է դրա համար»,- հայտարարել է Գյուլը:



Ավելի վաղ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան երբեք այդքան մոտ չի եղել բազմամյա քրդական խնդրի լուծմանը: Առաջին անգամ Թուրքիան ակնարկել էր այդ խնդրի արագ լուծումը մարտին Իրան կատարած իր այցի ժամանակ: «Սպասվում են լավ նորություններ` կապված քրդական խնդրի հետ»,- հայտարարել է Գյուլը, հաղորդում է Hurriyet:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---