Հրամանատարները պետք է անձնական պատասխանատվություն կրեն իրենց զինվորների համար

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում ներկայացվել է Հայաստանի օմբուդսմենի արտահերթ զեկույցը, որը նվիրված է ՀՀ Զու-ում մարդու իրավունքների պաշտպանությանը: Զեկույցը նախապատրաստել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փորձագետները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համատեղ, այն ներկայացրել է օմբուդսմեն Արմեն Հարությունյանը:



Զեկույցի շնորհանդեսի ժամանակ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հովստրան նշել է, որ ժողովրդավարական հանրության հիմնական սկզբունքներն օրենքի գերակայությունն է եւ քաղաքացիական վերահսկողությունը Զինված ուժերում:



Արմեն Հարությունյանն ասել է, որ հուսով է, թե զեկույցում ներկայացված վերլուծությունն ու գնահատականները օգտակար կլինեն ՀՀ ԶՈւ համակարգի բարեփոխման համար:



Նա նշել է նաեւ, որ զեկույցի հեղինակների հիմնական մոտեցումներից մեկն այն է, որ հրամանատարները պետք է անձնական պատասխանատվություն կրեն անձնակազմի շրջանում առաջացող խնդիրների համար, քանի որ բանակի յուրահատկությունն այն է, որ քանի որ այնտեղ գործում է ենթակայության օրենքը, դա որոշակի առանձնահատկություններ է մտցնում դիսցիպլինար հարցերի մեջ:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---