ԱՄՆ-ում պատրաստ են համագործակցել Իրանի հետ անկախ նրանից, թե ով է հաղթել ընտրություններում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում պատրաստ են համագործակցել Իրանի նոր վարչակազմի հետ անկախ նրանից, թե ով կհաղթի ընտրություններում: Սակայն Վաշինգտոնի դիրքորոշումն անփոփոխ է մնում. Իրանը պետք է դադարեցնի իր միջուկային ծրագիրը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը: «ԱՄՆ քաղաքականությունը Իրանի եւ նրա միջուկային ծրագրի նկատմամբ կախված չէ նրանից, թե ինչ կառավարություն կղեկավարի երկիրը: Մեր դիրքորոշման էությունը նրանում է, որ Թեհրանը պարտավոր է դադարեցնել միջուկային ռազմական ծրագրի մշակումը: Եվ դա կախված չէ ընտրությունների արդյունքներից»,- ասել է Ռայսը:



Իր հերթին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իրեն զարմացրել է այն ակտիվությունը, որն ընտրողները ցուցաբերել են Իրանի նախագահական ընտրություններում: Նա նշել է, որ այն արդյունքի հույսն ունի, որը կօգնի Թեհրանին գնալ ժողովրդավարության ճանապարհով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---