Գոյություն ունեցող խնդիրների լուծման համար Հայաստանին անհրաժեշտ է քաղաքական երկխոսություն

PanARMENIAN.Net - Ժամանակակից աշխարհում գոյություն ունեն 5 գործոններ, որոնք ազդում են հայ ժողովրդի աշխարհայացքի վրա, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն «Անցյալի կապանքներից ազատում» քննակումների ժամանակ, որը տեղի է ունեցել Սոցիոլոգիայի համաշխարհային կոնգրեսի շրջանակներում: «Առաջին գործոնը արագությունն է, որի հետ կյանքը փոխվում է, եւ որի պատճառով մենք չենք հասցնում: Երկրորդ գործոնն այն է, որ աշխարհը փոքրանում է: Օրինակ անցյալ դարի 90-ականներին Բրազիլիայի հայությունն այդքան մոտ չէր մեզ, ինչպես հիմա: Երրորդ գործոնը կրթությունն է: Եթե նախկինում հասարակության համար գլխավոր էին արտադրությունը եւ տրամադրվող ծառայությունները, ապա այժմ գլխավորը կրթությունն է: Չորրորդ գործոնն անձի ինքնաիրացման հնարավորությունն է: Հինգերորդը` ազգային մշակույթի ֆենոմենի հիմնարար խնդիրը, յուրաքանչյուր շաբաթ աշխարհում «մահանում է» մեկ լեզու»,- նշել է նա:



Տիգրան Սարգսյանը հատուկ ուշադրություն է դարձրել երկու հարցերի. Լեռնային Ղարաբաղի խնդրին եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, նշելով սուբյեկտի կարեւորությունը, որը կլուծի այդ խնդիրները: Այդ սուբյեկտի դերում նրա համար Հայաստանն է, ԼՂՀ-ը եւ աշխարհի հայ համայնքները, որոնց միջեւ կապերը հայ ժողովրդի առաջատար ուժերից են:



ՀՀ վարչապետը նաեւ նշել է, որ խնդիրների լուծման համար Հայաստանին անհրաժեշտ է քաղաքական երկխոսություն, ինչը ներկա պահին բացակայում է Հայաստանում:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---