Ահմադինեժադի հաղթանակն անհանգստացրել է Իսրայելին

PanARMENIAN.Net - Իսրայելում անհանգստությամբ են նայում Մահմուդ Ահմադինեժադի հաղթանակին: Իսրայելի փոխվարչապետ Սիլվան Շալոմը հայտարարել է, որ Իսրայելը պետք է վերանայի իր վերաբերմունքն Իրանի եւ երկրի միջուկային ծրագրի նկատմամբ: Թել-Ավիվում իր ելույթի ժամանակ նա նշել է, որ բոլոր հույսերը, որ Իրանը երկխոսություն կվարի Արեւմուտքի հետ, հօդս ցնդեցին Ահմադինեժադի հաղթանակով:



«Ահմադինեժադի վերընտրվելն Իրանի նախագահի պաշտոնում ցույց է տալիս, որ Իրանի բնակչությունը պաշտպանում է Թեհրանի այժմյան քաղաքականությունը եւ երկրի միջուկային ծրագիրը, եւ ոչ մի շանս չկա, որ դա մոտ ապագայում կփոխվի»,- ավելացրել է Շալոմը:



Իսրայելի ԱԳ փոխնախարար Դանի Այալոնը նշել է, որ Իսրայելն «ի սկզբանե ոչ մի պատրանք չի ունեցել Իրանում տեղի ունեցածի առիթով»: Միջազգային հանրությունը պետք է անմիջապես միջամտի եւ կանգնեցնի Թեհրանի միջուկային ծրագիրը եւ իրանական ահաբեկչությունը»,- ասել է Այալոնը, հաղորդում է Կուրսորը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---