Մեդվեդեւն ու Գյուլը տարածաշրջանային խնդիրներն են քննարկել հեռախոսազրույցում

PanARMENIAN.Net - Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկվել են միջազգային հարցերում ռուս-թուրքական գործակցության, առեւտրա-տնտեսական համագործակցության հարցեր: Երկուստեք նշվել է երկխոսության կառուցողական բնույթը:



«Այս ամենը լավ հիմք է ստեղծում տարածաշրջանային խնդիրների լուծմանը նպաստելու եւ միջազգային իրավիճակին դրականորեն ազդելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:



Գոհունակություն է հայտնվել երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության դինամիկ զարգացման առումով, առանձնակի տեղ է հատկացվել համագործակցությանը վառելիքա-էներգետիկ ոլորտում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---