Կազակները մտադիր են անձամբ կարգ ու կանոն հաստատել ուկրաինական Մարգանցում

PanARMENIAN.Net - Ղրիմի ատամանները վաղը կհավաքվեն խորհրդի` որոշելու համար, թե ինչպես կարող են օգնել Դնեպրոպետրովսկի շրջանի Մարգանեց քաղաքի բնակիչներին: Ղրիմի կազակների միավորման ատաման Սերգեյ Յուրչենկոն հաղորդել է, որ քաղաքի բնակիչները դիմել են իրեն եւ Զապորոժյեի ատամանին` խնդրելով աջակցել հասարակական կարգի պահպանման հարցում:



Ըստ Ս.Յուրչենկոյի, «եթե միլիցիան չի կարողանում կամ չի ցանկանում, ապա կազակները պատրաստ են աջակցել հասարակական կարգի պահպանմանը: «Մենք պետական սահմանի պահպանման գրանցված հատուկ ջոկատներ ունենք, ունենք մեր հատուկ միջոցները»,-ասել է ատամանը, հաղորդում է «Ռոսբալտը»:



Հունիսի 28-ին Մարգանեց քաղաքի սրճարաններից մեկում ծեծկռտուք է առաջացել տեղաբնակների երկու խմբերի միջեւ, խմբերից մեկում կային նաեւ Ուկրաինայի հայազգի քաղաքացիներ: Սրտի շրջանում դանակի հարվածից մահացել է 22-ամյա միլիցիոները, որը փորձել է դադարեցնել կռիվը: Սերժանտը այդ պահին ծառայության մեջ չի եղել, նա քաղաքացիական հագուստով էր: Ըստ մարզի հայ համայնքի փաստաբան Ալլա Առաքելովայի, ծեծկռտուքից հետո քաղաքում զանգվածային անկարգություններ սկսվեցին, տներ հրկիզվեցին, շուրջ 15 ավոտմեքենա ոչնչացվեց:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---