Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի առնչությամբ ՀՅԴ-ի պահանջը մնում է ուժի մեջ18 հուլիսի 2009 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի առնչությամբ ՀՅԴ-ի պահանջը մնում է ուժի մեջ: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայ Դատի» գլխավոր գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Մենք կարծում ենք, որ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի փոխարինումը Հայաստանի նախագահի համար երկրի արտաքին քաղաքականությունը փոխելու ազդանշան կհանդիսանա», - ընդգծել է Մանոյանը:Նրա խոսքերով, ՀՀ ԱԳ նախարարի հրաժարականը պահանջելու պատճառը միայն մադրիդյան սկզբունքները չեն: «Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջը հիմնավորված է այն իրավիճակով, որում հայտնվել է Հայաստանը: Իրավիճակը, երբ Թուրքիան Երեւանին իր քայլերն է թելադրում ղարաբաղյան հակամարտության հարցում: Այդ ամենը դիվանագիտություն է, եւ այդ դիվանագիտության պատասխանատուն ԱԳՆ ղեկավարն է», - ընդգծել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավարը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով ՄԻՊ․ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում Նա նշել է, որ անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը |