«Եվրատլասն» իր տեսակետն ունի Լեռնային Ղարաբաղի հարցում

PanARMENIAN.Net - Ադրբեջանական Day.az գործակալությունը դժգոհություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ www.eoratlas.com կայքում, Հայաստանի քարտեզներ էջում Լեռնային Ղարաբաղի տարածքը ներկայացված է որպես Հայաստանի մի մաս: (http://www.euratlas.com/Atlas/armenia/ab_map_of_armenia.html):



Սա արդեն առաջին դեպքը չէ, երբ Day.az գործակալությունը բողոքում է ինտերնետում զետեղված ցանկացած տեղեկատվության դեմ, որը կապված է ճարտարապետական ու կրոնական կառույցների պատկանելության հետ Հայաստանին: Օրինակ, հայտնի օն-լայն Վիկիպեդիա հանրագիտարանում, Mail.ru սերվիսում ու Google որոնողական համակարգում:



Day.az գործակալությունը ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ տեղեկատվությունը, այդ թվում նաեւ քարտեզները, որոնք հրապարակվում են ինտերնետում հեղինակավոր ինտերնետ-ռեսուրսների միջոցով, արտացոլում են գործերի իրական վիճակը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---