Հայաստանում իշխում է օլիգարխիան եւ բյուրոկրատիան` կուսակցության ղեկավարի կարծիքը11 օգոստոսի 2009 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում իշխում է օլիգարխիան եւ բյուրոկրատիան: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Սահմանադրական իրավունք Միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը:«Երկրում օլիգարխիայի եւ բյուրոկրատիայի իշխանությունն այնքան է աճել, որ նրանք արդեն թելադրում են իրենց ներքին օրենքները»,- ասել է կուսակցության ղեկավարը եւ ընդգծել, որ այդ իսկ պատճառով նախագահի ցանկացած նախաձեռնությունները «խորտակվում են» այդ ճահճում: Հայկ Բաբուխանյանը նաեւ նշել է, որ հենց օլիգարխիան է քաղաքական գործիչներին հրահրում անհասկանալի քայլերի, որոնք հետագայում դավաճանություն են համարվելու: «Հայաստանում «դավաճանություն» բառը նորաձեւ է դարձել: Մարդիկ դավաճանությամբ են զբաղվում եւ դրա հետ մեկտեղ ասում, որ իրենք քաղաքականությամբ են զբաղվում»,- ասել է Հայկ Բաբուխանյանը: Նրա խոսքով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ծրագրում է լուրջ կադրային փոփոխություններ իրականացնել: «Փոփոխությունները կվերաբերեն գողերին եւ կաշառակերներին, եւ որքան դրանք կոշտ լինեն, այնքան լավ»,- ընդգծել է կուսակցության ղեկավարը: Ընդ որում, Բաբուխանյանը համեմատության համար օրինակ է բերել այլ երկրներ, որտեղ կաշառակերության համար կախաղան են հանում, իսկ Հայաստանում` «համոզում» վերադարձնել գումարը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |