Հայաստանը ներգրավված է Ռուսաստանի եւ ԱՄՆ միջեւ «մեծ խաղի» մեջ

PanARMENIAN.Net - Հայաստանը ներգրավված է շատ ավելի մեծ խաղի մեջ, քան կթվա առաջին հայացքից: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ժառանգություն» կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Նրա կարծիքով, այդ խաղի մեջ ներգրավվածները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կարող են Հայաստանից անտես այնպիսի համաձայնություններ ձեռք բերել, որոնք կհակասեն երկրի շահերին: Վարդան Խաչատրյանը պարզաբանել է, որ խոսքը գնում է Ռուսաստանի, Թուրքիայի եւ ԱՄՆ մասին, որոնց միջեւ խոշոր գործարքներ են սպասվում:



Խաչատրյանը զգուշացնող է համարել այն փաստը, որ երկրների միջեւ լարված հարաբերությունները հանկարծ սկսել են «ակտիվորեն զարգանալ եւ բարելավվել», ինչը կարող լուրջ հետեւանքներ ունենալ Հայաստանի համար: «Այն, որ Ռուսաստանը ԱՄՆ-ին թույլ է տվել իր բանակի համար հումանիտար բեռներ եւ տեխնիկական հումք տեղափոխել Աֆղանստան, արդեն շատ բաների մասին է խոսում»,- ընդգծել է «Ժառանգություն» կուսակցությունից պատգամավորը` ավելացնելով, որ բոլորին զարմացրել է նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի վարչապետների վերջին հանդիպումը, որի ժամանակ մեծ քանակությամբ համաձայագրեր են ստորագրվել:



«Այդ խաղի մեջ ներգրավվել է նաեւ Լեռնային ղարաբաղը, եւ Հայաստանի ճակատագիրը կարող է փոխանակման դրամ դառնալ այդ խաղի անցումային փուլում»,- նշել է Վարդան Խաչատրյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---