Արդյո՞ք Ռուսաստանը վերջապես համակերպվել է Կովկասում մրցակցության հետ11 օգոստոսի 2009 - 22:57 AMT PanARMENIAN.Net - Nabucco նախագիծը կամ South Stream (Հարավային հոսանք) գազային համաձայնագիրը, որը ստորագրվել էր Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, ոչ մի կերպ չի անդրադառնա տարածաշրջանում իրադրության վրա: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքերով, դեռեւս նախորդ տարում Ռուսաստանը բացասականորեն էր արձագանքել այն բոլոր նախագծերին, որոնք իրեն շրջանցել են, եւ ցանկացած միջոցներով փորձել էր խանգարել դրանց իրականացմանը: Nabucco-ն եւս բացառություն չէր:Ստեփան Սաֆարյանը գտնում է, որ Nabucco-ի շուրջ ձեռքբերված համաձայնագիրը լրջորեն անդրադարձել է Կովկասում Ռուսաստանի շահերի վրա, ուստի եւ այդ նախագծի արգելափակման նպատակով Ռուսաստանը ծրագրում էր սկսել ռուս-վրացական պատերազմի երկրորդ փուլը, կամ էլ ղարաբաղյան խնդրի կարգավորման առնչությամբ հակամարտություն հրահրել տարածաշրջանում: Հայ պատգամավորը տարօրինակ է համարում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հայտարարություն այն մասին, որ Nabucco նախագիծը Մոսկվայի համար մրցունակ չէ, եւ ենթադրում է, որ Ռուսաստանը վերջապես համակերպվել է Կովկասում մրցակցության հետ: Ստեփան Սաֆարյանը նաեւ մեկնաբանել է Բաքվի վերջին պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը Հայաստանին խաղաղություն կպարտադրի: «Պաշտոնական Բաքվի հայտարարությունը լոկ հող շոշափելու փորձ է: Հայաստանը չպետք է արձագանքի նման հայտարարություններին», - ընդգծել է Ստեփան Սաֆարյան: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |