ՔԶԱԿ քննարկում է Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի իրականացման գործընթացը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին Հաագայում մեկնարկել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության 14-րդ խորհրդաժողովը, որը ընթանալու է մինչեւ դեկտեմբերի 4-ը: Խորհրդաժողովում Հայաստանըներկայացնում էՔԶԱԿ-ումՀայաստանի մշտական ներկայացուցիչ Սամվել Մկրտչյանը: Լիագումար նիստից առաջ կայացած կարճատեւ զրույցի ընթացքում կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոխելիո Պֆիրտերը դեսպան Մկրտչյանին իր երախտագիտությունն է փոխանցել սեպտեմբերի 29-ին Հայաստան կատարած այցի ընթացքում ցուցաբերված ընդունելության եւ բովանդակալից քննարկումների համար:



Խորհրդաժողովում ծավալուն հաշվետու ելույթով հանդես է եկել գլխավոր տնօրեն Ռոխելիո Պֆիրտերը: Նա ներկայացրել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի իրականացման ընթացքը, առաջիկա օրակարգային խնդիրները, կարեւորել է ՔԶԱԿ հնարավոր դերակատարությունը քիմիական զենքի օգտագործմամբ ահաբեկչական գործողությունների կանխարգելման հարցում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---