ՎԱՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՄԱՏԵՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԶՈՐՔԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնային Խորհուրդը վավերացրել է հայ-ռուսական պայմանագիրը համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքեր կիրառելու մասին: Երեք շաբաթ առաջ այս փաստաթուղթը, որը ստորագրվել էր ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարների կողմից 2000 թվականի սեպտեմբերին, վավերացրել էր Պետական դուման: Համաձայնագիրը կանխապայման է դնում համատեղ հրամանատարության ձեւավորման, զորքերի միացյալ խմբավորման կիրառման համատեղ ծրագրավորման հարցերով փաստաթղթերի նախապատրաստման մասին, եւ որոշում է զորքերի ավտոմատացված կառավարման ու կապի միասնական համակարգի ստեղծման սկզբունքները, հաստատում է զորքերի թիկունքային, տեխնիկական ու ֆինանսական ապահովման կանոնները:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---