CNN-ի Scream Bloody Murder ֆիլմն առաջ է բերել ԱՄՆ թուրքական լոբբիի անհանգստությունը 8 մարտի 2010 - 16:25 AMT PanARMENIAN.Net - CNN հեռուստաալիքի` ցեղասպանությունների մասին պատմող Scream Bloody Murder փաստագրական ֆիլմն առաջ է բերել ԱՄՆ թուրքական լոբբիի անհանգստությունը: Թուրք-ամերիկյան ասոցիացիաների վեհաժողովի (ATAA) փոխնախագահ Ալի Ջինարը հայտարարություն է տարածել ֆիլմի հեռարձակման առիթով` բոլորին կոչ անելով բողոք արտահայտել հեռուստաալիքի դեմ: Չինարը հայտարարել է, որ ամերիկյան հեռուստաալիքը ներկայացնում է միայն հայ համայնքի դիրքորոշումը եւ օբյեկտիվ տեղեկատվություն չի տարածում: ATAA փոխնախագահն ընդգծել է, որ CNN-ի ֆիլմը կվնասի թուրք-ամերիկյան հարաբերություններին: Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության ասոցացումը Հոլոքոստի, Ռուանդայի, Կամբոջայի եւ Դարֆուրի ցեղասպանությունների հետ մեծ անշնորհքություն է, հաղորդում է Anatolia News Agency-ն: Մարտի 7-ին CNN հեռուստաալիքը ցուցադրեց ցեղասպանությունների մասին պատմող Scream Bloody Murder փաստագրական ֆիլմը: Փաստագրական ֆիլմում հեռուստաալիքի հայտնի լրագրող Քրիսթիան Ամանպուրը պատմում է Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, Ռուանդայի, Կամբոջայի եւ Դարֆուրի ցեղասպանությունների, ինչպես նաեւ Իրաքում Սադդամ Հուսեյնի վարչակարգի ժամանակաշրջանում քրդերի զանգվածային գնակոծությունների մասին: Նշանակալի է այն, որ Ամանպուրի տեսանյութում Հայոց ցեղասպանության թեմային ընդամենը 46 վայրկյան էր հատկացված: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ |