Վաշինգտոնին սպառնալու փոխարեն Անկարան պետք է կենտրոնանա հայ-թուրքական գործընթացի վրա

PanARMENIAN.Net - Ռազմական հեղաշրջում նախապատրաստելու մեջ մեղադրվող թուրք բարձրաստիճան գեներալների վերջին ձերբակալությունները կարող են օգնել Թուրքիայում ժողովրդավարության ամրապնդմանը` թույլ տալով կառավարությանն ու դատական համակարգին երկրում բարեխղճորեն հաստատել օրենքի գերակայությունը: Այդ մասին խմբագրական հոդվածում գրում է The New York Times թերթը:

Ինչպես ընդգծում է թերթը, զինծառայողների ազդեցությունը Թուրքիայի քաղաքական կյանքի վրա զգալիորեն թուլացել է Արդարության եւ զարգացման կուսակցության (AKP) կառավարման շրջանում Եվրամիության ճնշման պատճառով: «Հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն ճանաչող բանաձեւի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի որոշումը սեպ է խրել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ: Մենք այդ բանաձեւն ավելորդ ենք համարում, ինչպես եւ ավելորդ ենք համարում այդ ողբերգությունը հերքելու Անկարայի ինքնավերիչ քաղաքականությունը: Բանաձեւն ընդունելու համար Վաշինգտոնից վրեժ լուծելու սպառնալիքների փոխարեն Անկարան պետք է կենտրոնանա հայ-թուրքական հարաբերությունները ճիշտ հունով կարգավորելու գործընթացի վրա»,- գրում է հրատարակությունը: Խմբագրական հոդվածում նաեւ նշվում է, որ Միացյալ Նահանգներն ու այլ արեւմտյան երկրներ պետք է շարունակեն Թուրքիային առաջ «մղել»` պահպանելով ԵՄ-ին անդամակցելու` Թուրքիայի հույսը:

Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի կողմից ընդունվեց մարտի 4-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---