Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան և Իրան

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան և Իրան

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան և Իրան: Այդ մասին Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ:

“Մենք դեռ մտադիր ենք շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Մենք հայկական և ամերիկյան կողմերին հայտնել ենք մեր վճռականությունը”,- ասել է Դավութօղլուն, հաղորդում է World Bulletin-ը:

Թուրքիայի ԱԳ նախարարը նաև ասել է, որ Իրանում նա բանակցություններ է վարելու վաշինգտոնյան հանդիպումների հիման վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---