Արամ Սաֆարյան. Ցանկացած լավ կազմակերպված ընտրություններ ԼՂՀ անկախությունն անդառնալի են դարձնում

Արամ Սաֆարյան. Ցանկացած լավ կազմակերպված ընտրություններ ԼՂՀ անկախությունն անդառնալի են դարձնում

PanARMENIAN.Net - «Մենք մեծ ակնկալիքներ ունենք Արցախի խորհրդարանական ընտրություններից, քանի որ ցանկացած լավ կազմակերպված ընտրություններ ԼՂՀ անկախությունն անդառնալի են դարձնում»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը ԼՂՀ-ից, Սաֆարյանի խոսքով, ԼՂՀ անկախությունն այն վերջին «զիջումն» է, որին հայկական կողմը պատրաստ է գնալ: «Եթե համաձայնությունը ձևավորվի Արցախի անկախության ճանաչման շուրջ, ապա ԼՂՀ-ն առավել կամրապնդի իր պետական կառույցները, որպեսզի դրանք աշխատանքի հաջող ավանդույթ ձևավորեն: ԼՂՀ միջազգային ճանաչման համար պայքարը շարունակական գործընթաց է, և ոչ մի դեպքում չպետք է դադարեցնել այդ ուղղությամբ ջանքեր գործադրել»,- հայտնել է ՀՀ ԱԺ պատգամավորը:

Նա նշել է նաև, որ Արցախի ժողովուրդը պետք է այն տարածքում և այնպիսի կարգավիճակով ապրի, որն իրեն հարմար կլինի: «Եթե Արցախի ժողովուրդն այդ հարցի շուրջ որոշում կայացնի, ապա Հայաստանը կհամաձայնի դրա հետ: Վերջիվերջո, մենք հակամարտության կողմ չենք, մենք միայն աջակցում ենք ԼՂՀ անկախության ամրապնդմանը»,- հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը:

Արցախի Հանրապետություն

1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:

65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:

1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջեբրաիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավասության տակ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---