Թուրքիայի նոր ընդդիմական առաջնորդն Էրդողանին մեղադրել է երկրում վախի կայսրություն ստեղծելու փորձերի մեջ

Թուրքիայի նոր ընդդիմական առաջնորդն Էրդողանին մեղադրել է երկրում վախի կայսրություն ստեղծելու փորձերի մեջ

PanARMENIAN.Net - Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության նորընտիր առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուն քննադատել է կառավարող Արդարության և զարգացման կուսակցությանը (AKP) և նրա առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Էրդողանին հղված դիմումում Քիլիչդարօղլուն նրան մեղադրել է երկրում վախի կայսրություն և իր կողմից վերահսկցող մամլո ընկերություններ ստեղծելու փորձերի մեջ: TRT պետական հեռուստառադիոընկերությունը նա բացեց որպես «Թայիփի Հեռուստա-Ռադիո»:

Նա AKP-ին մեղադրել է նաև կաշառակերության, ստի և ֆաշիստական վարչակարգի կառուցման համար: «AKP-ն պետք է պատասխան տա իր ժողովրդի առջև: Մենք նրանց քշելու ենք մինչև վերջինը: Մենք ֆաշիզմ թույլ չենք տա», գրում է Hurriyet Daily News-ը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---