Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ. ԼՂՀ-ում ընտրությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին

Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ. ԼՂՀ-ում ընտրությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին

PanARMENIAN.Net - «Այսօր ես եղել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի քանի ընտրատարածքներում, այցելել եմ տասնյակ ընտրատեղամասեր և կարող եմ նշել, որ ընտրություններն այստեղ շատ ակտիվ են ընթանում, կազմակերպված, միջազգային նորմերի շրջանակներում և առանց բողոքների»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ Վյաչեսլավ Ցուգբան:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը ԼՂՀ-ից, Ցուգբայի խոսքով, բացի ինքնին ընտրություններից ԼՂՀ օրենսդրական դաշտը նույնպես համապատասխանում է միջազգային չափանիշներին: «Աբխազիան, Հարավային Օսեթիան, ԼՂՀ-ն ու Մերձդնեստրիան վաղուց արդեն ճանաչել են միմյանց անկախությունը և շատ սերտ համագործակցում են միմյանց հետ»,- ասել է Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակը: Նա ավելացրել է նաև, որ ի սկզբանե ԼՂՀ-ն միջազգային ճանաչման ավելի շատ շանսեր ուներ, բայց այնպես ստացվեց, որ Աբխազիային ավելի վաղ ճանաչեցին, քան ԼՂՀ-ին: «Սակայն դա ոչ մի նշանակություն չունի, քանի որ Աբխազիան ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և երկու երկրների միջև համագործակցությունը բարձր մակարդակում է»,- ասել է նա:

Արցախի Հանրապետություն

1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:

65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:

1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջեբրաիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավասության տակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---