Արցախի խորհրդարանական ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է ընտրողների 70 տոկոսը

Արցախի խորհրդարանական ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է ընտրողների 70 տոկոսը

PanARMENIAN.Net - Մայիսի 23-ի ժամը 21:00-ի դրությամբ Արցախի խորհրդարանական ընտրություններում նախնական տվյալներով 95 303 ընտրողներից քվեարկել է 66 919-ը, այսինքն` 70.11 տոկոսը: ԼՂՀ ընտրատեղամասերի թվում ամենաբարձր ակտիվությունը ցուցաբերել են Հադրութում` 81.37 տոկոս, Մարտակերտում` 84.24 տոկոս և Մարտունիում` 80.24 տոկոս: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը, հաղորդում է PanARMENIAN.Net ի լրագրողն Արցախից: Ինչպես նշել է Նասիբյանը, Արցախի ընտրատեղամասերն արդեն մեկ ժամ առաջ փակվել են և այժմ ընթանում է քվեների հաշվառումը: «Քվեարկության նախնական տվյալները հայտարարվել են ժամը 24:00-ին: 24 ժամվա ընթացքում հայտարարվելու են քվեարկության վերջնական արդյունքները»,- հայտարարել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---