Իրանի պատվիրակությունը բարձր է գնահատում ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքը Իրանի պատվիրակությունը բարձր է գնահատում ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքը24 մայիսի 2010 - 00:02 AMT PanARMENIAN.Net - «Իրանի դիտորդների պատվիրակությունը Լեռնային Ղրաբաղի խորհրդարանական ընտրությունների ընթացքում հիմնականում եղել է Հադրութի, Ասկերանի և Ստեփանակերտի ընտրատեղամասերում: Մենք արդեն կարող ենք արձանագրել, որ ընտրությունները լավ են կազմակերպվել, եղել են ժողովրդավարական և թափանցիկ»,- Ստեփանակերտում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի դիտորդների պատվիրակության ղեկավար, դոկտոր Ռուբիկ Սարդարյանը: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Ղարաբաղից, Սարդարյանի խոսքերով, ընտրություններում կարևորն այն է եղել, որ համարյա բոլոր թեկնածուների վստահված անձինք, որոնք թեկնածությունը դրել էին ինչպես մեծամասնական, այնպես էլ համամասնական ընտրական կարգով, առավոտից հետևել են ընտրությունների ընթացքին և շարունակել են այնտեղ մնալ մինչև ընտրաթերթիկների վերջնական հաշվարկը: «Նրանք բոլորը միաձայն հաստատել են, որ քվեարկության ընթացքում ոչ մի խախտում չի գրանցվել: Այսպիսով, մենք բարձր ենք գնահատում խորհրդարանական ընտրությունների ընթացքը և հույս ենք հայտնում, որ եթե եղել են ինչ-որ խախտումներ, ապա դրանք անպայման արձանագրվելու են և հաշվի են առնվելու հետագայում, քանի որ թափանցիկ ընտրություններն առաջին հերթին պետք են ԼՂՀ իշխանություններին` ժողովրդի վստահությունը և աջակցությունը վայելելու համար»,- նշել է Սարդարյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |