Կոնգրեսական Ադամ Շիֆֆը Կոնգրեսին է ներկայացրել Հայոց ցեղասպանության զոհերի պատմությունները

Կոնգրեսական Ադամ Շիֆֆը Կոնգրեսին է ներկայացրել Հայոց ցեղասպանության զոհերի պատմությունները

PanARMENIAN.Net - Կոնգրեսական Ադամ Շիֆֆը Կոնգրեսին է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը վերապրածների առաջին չորս պատմությունները` չորսն այն բազմաթիվ պատմություններից, որոնք կոնգրեսականը հավաքում է Կոնգրեսի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր հաշվետվության մեջ ներառելու համար:

«Դա դժվար է, անգամ անհնար է գտնել հայկական մի ընտանիք, որը Ցեղասպանության չի ենթարկվել, և սա հարմար առիթ է, որպեսզի նրանց պատմություններն ու ապրումները ներառենք ազգային հաշվետվության մեջ: Ես հույս ունեմ ևս մի քանի պատմություններ գտնել, որպեսզի պահպանեմ դրանք, կոնգրեսականներին պատմեմ ողբերգության մասին, որպեսզի նրանք հասկանան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը»,- ասել է Շիֆֆը, հաղորդում է կոնգրեսականի մամլո գրասենյակը:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսի հաշվետվության կազմումը 1915-1923թթ. Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 252 բանաձևի ընդունման համար շարունակվող ջանքերի մի մասն է կազմում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---