«Արցախի եվրոպական շարժում». Պետության իրավունքները և պարտականությունները ծագում են նրա հռչակման և ոչ` ճանաչման պահից

«Արցախի եվրոպական շարժում». Պետության իրավունքները և պարտականությունները ծագում են նրա հռչակման և ոչ` ճանաչման պահից

PanARMENIAN.Net - Արցախի եվրոպական շարժման նպատակներից մեկը եվրոպական արժեքների տարածումն է Արցախում: Սակայն Արցախի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հայտարարությունից հետո շատ դժվար կլինի Արցախի հասարակությանը համոզել, որ ԵՄ-ն աջակցում է ժողովրդավարական պրոցեսներին: Այս մասին ասվում է «Արցախի եվրոպական շարժման» հայտարարության մեջ:

«Մեզ համար անհասկանալի է ԵՄ կողմից Արցախի ժողովրդի ընտրության իրավունքը չճանաչելը` հղում կատարելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության չճանաչվածության վրա: Ցանկանում ենք հիշեցնել, որ պետության իրավունքները և պարտականությունները ծագում են նրա հռչակման և ոչ` ճանաչման պահից: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը հռչակման հենց սկզբից ընտրել է ժողովրդավարական պետություն կառուցելու ուղին, արդեն կայացրել է իր կառույցները: Դժբախտաբար այս ջանքերը աջակցություն չեն ստանում ԵՄ կողմից, ավելին` նմանատիպ հայտարարություններով փորձվում է ճնչում գործադրել ժողովրդավարության զարգացման վրա: Մի՞գուցե մի օր էլ ԵՄ-ը չճանաչի Արցախի ժողովրդի կյանքի իրավունքը: Անուղղակիորեն դա էլ է արվում, քանզի Ադրբեջանի պատերազմ սկսելու բոլոր հայտարարությունները անտեսվում են ԵՄ կողմից: Գերագույն հանձնակատարի այս հայտարարությունն արված է Ադրբեջանի ճնշման տակ և կազմվել է ոչ պրոֆեսիոնալների կողմից: Հույս ունենք, որ Եվրամիության դիվանագիտական ծառայության ձևավորման հետ, ԵՄ արտաքին քաղաքականությամբ կզբաղվեն պրոֆեսիոնալները և հնարավոր կլինի խուսափել ԵՄ հեղինակությունն արատավոր քայլերից, ինչպիսին Գերագույն հանձնակատարի հայտարարությունն էր»,-ասվում է «Արցախի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---