IzRus. Իսրայելի պրոֆեսորական կազմը պահանջում է ընդունել Հայոց ցեղասպանությունը

IzRus. Իսրայելի պրոֆեսորական կազմը պահանջում է ընդունել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - «Մենք այլևս ոչ մի շահ չունենք, որը կարող է խանգարել Հայոց ցեղասպանության հարցում մեր դիրքորոշմանը», - նշվում է Իսրայելի վարչապետին ուղղված նամակում:

Բար Իլանի և Ջորջթաունի համալսարանների իսրայելցի պրոֆեսորները դիմել են Բենիամին Նեթանյահուին` պահանջելով ընդունել թուրքերի իրագործած Հայոց ցեղասպանությունը նաև Անկարայից պահանջել դադարեցնել Հյուսիսային Կիպրոսի բռնազավթումը;

«Իսրայել Հայոմ» թերթը գրում է, որ Բար Իլան համալսարանի պրոֆեսորներ Յոսկ Կացը, Դավիթ Ցուրիելը, Յակոբ Կացը և Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Օֆեր Իսրայելին նամակ են հղել վարչապետ Բենիամին Նեթանյահուին: Նրանք պահանջում են մի շարք միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ, որպեսզի պատժեն նրան` Իսրայելի դեմ երեսպաշտական հարձակումների համար: «Թուրքիայի իշխանությունները, չնայած ստորագրված համաձայնագրերին, որոշել են միավորվել Իսրայելի ամենաոխերիմ թշնամիների հետ, որոնք կոչ են անում մեզ ոչնչացնել: Եկել է անսահմանափակ գործելու ժամանակը: Նախ` Իսրայելի կառավարությունը կարող է հրապարակայնորեն աջակցել հայերի պահանջին` թուրքերի իրագործած ցեղասպանության ճանաչման հարցում: Մենք այլևս որևէ շահ չունենք, որը կարող է խանգարել Հայոց ցեղասպանության հարցում մեր դիրքորոշմանը, և վերջապես, Իսրայելի կառավարությունը կարող է ընդունել բարոյապես ճիշտ որոշում այդ հարցում` Թուրքիային ստիպելով ընդունել իր պատասխանատվությունը», - նշվում է նամակում:

Բացի այդ, պրոֆեսորների կարծիքով, պետք է Թուրքիայից պահանջել, որպեսզի Հյուսիսային Կիպրոսի բռնազավթման հարցում փոխզիջման գնան: Նամակի հեղինակները չեն մոռացել նաև քրդերին`պետք է աջակցել նրանց այն ակնկալիքներին, որոնք վերաբերում են Թուրքիայի հարավ-արևելքում ազգային ինքնավարության ստեղծմանը:

Նամակում նշվում է նաև, որ պաշտոնական Իսրայելը պետք է խաղը վարի այն սկզբունքներով, ինչ որ թելադրում է Անկարան` Free Gaza նավատորմի սադրանքը կազմակերպելով: «Այսպիսով, մենք ցույց կտանք Թուրքիայի և այն երկրների երեսպաշտությունը, որոնք իրենց հռչակում են Մերձավոր Արևելքում «խաղաղության համար պայքարողներ», - գրում են պրոֆեսորները: Այս մասին հաղորդում է IzRus-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---