Արաքս Փաշայան. Թե' Միջին Արևելքում, թե' Կովկասում Թուրքիայի քաղաքականությունը հավասարակշռված չէ 9 հունիսի 2010 - 20:33 AMT PanARMENIAN.Net - 2010թ.մայիսի 31-ինՄիջերկրականծովիջրերով դեպի Գազա ուղևորվող Ազատության նավատորմի դեմ Իսրայելի իրականացրած ռազմական գործողություններից հետո Թուրքիայի հեղինակությունը Միջին Արևելքում էականորեն մեծացավ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է արաբագետ Արաքս Փաշայանը` նշելով, որ մասնավորապես արաբական իսլամական հասարակություններում Թուրքիան դիտվում է իբրև խարիզմատիկ մի պետություն, որին հետաքրքրում են իսլամական աշխարհի շահերը: Արաքս Փաշայանի խոսքով, Իսրայելի դեմիրականացրածԹուրքիայիսադրանքը հերթական անգամ ապացուցում է, որ Թուրքիան ձգտում է առաջատար դիրք զբաղեցնել Միջին Արևելքում: «Ներկայումս արաբական մի շարք երկրների, ինչպես նաև Իրանի հետ Թուրքիայի համագործակցությունն աննախադեպ բարձր մակարդակի է հասցվել: Թուրքիան ձեռամուխ է եղել տարածաշրջանային հիմնահարցերի կարգավորմանը, Արևմուտքի և իսլամական առանձին ուժային կենտրոնների միջև բարդ ու փխրուն հարաբերությունների հաղթահարմանը»,- ասել է հայ արաբագետը: Արաքս Փաշայանն ընդգծել է, որ չնայած այդ ամենին, Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացումը, Իսրայելի կողմից Թուրքիայի նկատմամբ հարաճուն անվստահությունը ի ցույց են դնում, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Միջին Արևելքում այլևս հավասարակշռված չէ: «Մյուս կողմից, հայ-ադրբեջանական հակամարտության, մասնավորապես ղարաբաղյան հարցի նկատմամբ Թուրքիայի վերապահ դիրքորոշումը իր հերթին փաստում է, որ Կովկասում նույնպես Թուրքիայի քաղաքականությունը հավասարակշռված չէ»,- ասել է նա: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել Հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից |