ՀԱՊԿ. Ղրղզստանի ժամանակավոր կառավարության ձեռնարկած միջոցներն անբավարար են

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարները, որոնք հունիսի 14-ին խորհրդակցություն են անցկացրել Ղրղզստանի իրավիճակի հետ կապված, հայտարարություն են ընդունել, որում կոչ են արել Ղրղզստանի կառավարությանը բոլոր անհրաժեշտ լրացուցիչ միջոցները ձեռնարկել երկրում կարգը շուտափույթ կերպով վերականգնելու համար` անվանելով ներկա միջոցներն անբավարար:

«Ղրղզստանի Հանրապետության ժամանակավոր կառավարության կողմից ձեռնարկված ջանքերն անբավարար են երկրում իրավիճակը կայունացնելու համար»,- ասվում է հայտարարությունում:

Խորհրդակցությունների մասնակիցները դիմել են Ղրղզստանի ժողովրդին` խնդրելով սադրանքի զոհ չդառնալ և հրաժարվել բռնությունից:

Հայտարարությունում ասվում է, որ անվտանգության խորհրդի քարտուղարները «կոնկրետ առաջարկներ են մշակել` ուղղված ազգամիջյան լարվածության մակարդակի նվազմանը» ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների հետագա զեկույցի, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության միության անդամների համար:

Կողմերն անհանգստություն են հայտնել Ղրղզստանի հարավում տեղի ունեցող դեպքերի համար, սակայն համոզվածություն են հայտնել, որ մշակված հավաքական միջոցների, ինչպես նաև ՀԱՊԿ երկրների աջակցության դեպքում Ղրղզստանի իրավապահ մարմինների ջանքերը պայմաններ կստեղծեն երկրում կայունությունը վերականգնելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ղրղզների և ուզբեկների միջև ընդհարումներն Օշ քաղաքում, որը մեծությամբ Ղրղզստանի երկրորդ քաղաքն է, շարունակվում են հունիսի 11-ից և ուղեկցվում են ջարդերով և բնակելի տների հրկիզումով: Հունիսի 12-ին անկարգությունների ալիքը փոխանցվել է հարևան Ջալալ-Աբադի մարզ: Երկրի այդ շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալներով անկարգություններից ի վեր հանրապետության հարավում մահացել է 124 մարդ, վիրավորվել` ավելի քան 1.6 հազար մարդ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---