Ֆրանտիշեկ Միկլոշկոն առավել ակտիվ կներկայացնի Արցախի Հանրապետության անցյալը և ներկան Եվրոպայում28 հունիսի 2010 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայի Ազգային Խորհուրդը (ԱԽ) բողոքի նամակ է ստացել Ադրբեջանի Միլի մեջլիսից` Սլովակիայի ԱԽ-ի անդամ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի Արցախ կատարած դիտորտական առաքելության դեմ: Այս մասին ասվում է Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) մամլո քարտուղարության հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ադրբեջանի խորհրդարանի 12 քաղաքական կուսակցությունների կողմից ստորագրված նամակն ուղղված է ԱԽ-ի նախագահ Պավոլ Պաշկային: Նամակում խիստ բողոք է հայտնված առանց Ադրբեջանի համաձայնության «այդ երկրի տարածք հանդիսացող և միջազգային ճանաչում չունեցող Արցախյան Հանրապետություն» մուտք գործելու ու ԼՂՀ-ի խորհրդարանի ընրություններին մասնակցելու դեմ: Ինչպես հայտնեցին Սլովակիայի ԱԽ-ից, այս նամակն անպատասխան է մնացել, քանի որ արդեն հայտարարված էր, որ ԱԽ-ի անդամ Ֆրանտիշեկ Միկլոշկոն ազատ է դիտորտական առաքելություններին մասնակցելու իր ընդունած որոշման հարցում, և Սլովակիայի ԱԽ-ն հարկ չի համարում այդ հարցի շուրջ որևէ այլ կարծիք հայտնելու: Ինքը` Ֆրանտիշեկ Միկլոշկոն, մեզ հայտնեց, որ ի պատասխան այդ բողոքների ինքը պատրաստվում է Եվրոպայում առավել ակտիվ ներկայացնել Արցախի Հանրապետության անցյալը և ներկան: Նա արդեն մեծաքանակ արձագանքներ է ստացել «Տիժդեն» շաբաթաթերթում իր հրապարակած «Ավետյաց Երկիր» հոդվածի շուրջ: Ընթերցողները, որոնց թվում շատ հայտնի քաղաքական գործիչներ, շատ զարմացած են, որ մինչ օրս ծանոթ չեն եղել Արցախի հիմնախնդրին, նրա ներկային և առավել ևս նրա հնարավոր ապագային: Պարոն Միկլոշկոն ստացել է բազմաթիվ դիմում-խնդրանքներ այդ հարցերն առավել լայն ներկայացնելու և մեկնաբանելու, ինչը և նա պատրաստվում է կատարել մոտակա ամիսներին, ասվում է կազմակերպության մամլո հաղորդագրության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |