2010-2011թթ. ուս. տարում Ջավախքի հայկական դպրոցներում կկրճատվեն հայոց լեզվի և գրականության դասաժամերը` իրենց տեղը զիջելով վրացերենին

2010-2011թթ. ուս. տարում Ջավախքի հայկական դպրոցներում կկրճատվեն հայոց լեզվի և գրականության դասաժամերը` իրենց տեղը զիջելով վրացերենին

PanARMENIAN.Net - 2010-2011թթ. ուսումնական տարին Ջավախքի հայկական դպրոցների կրթական համակարգում մի շարք փոփոխություններ է նախատեսում: Գալիքուսումնական տարում կրճատվելու են հայոց լեզվի և գրականության դասաժամերը`իրենց տեղը զիջելով վրացերենին: Ընդ որում, հայերենով տարվող բոլորդասընթացներն այսուհետ կանցկացվեն երկլեզու համակարգով. դասերի առաջին կեսը մասնագետները կվարեն հայերենով, երկրորդ կեսը` վրացերենով, դա վերաբերվում է նաև աշակերտներին: Հայոց պատմության դասաժամերը ֆակուլտատիվ հիմունքներով են անցկացվելու, կրճատվելու են նաև կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի դասաժամերը:

Դպրոցներում մինչ այդ գործող լաբորատորիաները, բուժկետերը, երգի ևպարի խմբակները, նախնական տվյալներով նաև գրադարաններն այլևս պետք չեն ու չեն գործի: Չնայած տեղական իշխանության ներկայացուցիչների այն պնդումներին, որ հայազգի ոչ մի ուսուցիչ չի զրկվելու հետագա մասնագիտական գործունեություն ծավալելու հնարավորությունից , սակայն դասաժամերի զգալի կրճատումներն ակնհայտորեն այլ բանի մասին են վկայում:

Ոչ պակաս կարևոր խնդիր է դարձել նաև դասագրքերի ձեռքբերման հարցը: Հայաստանում հրատարակվող և անվճար տրամադրվող հայալեզու դասագրքերն արդեն մի քանի տարի է, ինչ անհասանելի են ջավախահայ աշակերտներին: Փոխարենը նրանք ստիպված են Վրաստանում լույս ընծայվող մեսրոպատառ դասագրքերը ձեռք բերել բավականին թանկ գնով և նման պայմաններում կազմակերպել ուսումնառության գործընթացը: սԱյդ դասագրքերը առանձնանում են անհաջող թարգմանությամբ, բազում տառասխալներով, խրթին շարադասությամբ, շատ դեպքերում նաև աղավաղված բովանդակությամբ: Խոսքը հատկապես վերաբերում է Վրաստանի պատմությունը ներկայացնող դասագրքերին, որոնք հայ աշակերտին ներկայացնում են հայոց պատմությանն առնչվող աղավաղված քարտեզագրություն, պատմական իրադարձություններ և այլն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---