Կոնգրեսական Փիթեր Քինգը խոստացել է պաշտպանել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը

Կոնգրեսական Փիթեր Քինգը խոստացել է պաշտպանել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը

PanARMENIAN.Net - Կոնգրեսական Փիթեր Քինգը խոստացել է պաշտպանել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևելյան բյուրոյի (ANCA-ER) ժողովի ընթացքում: «Մենք շատ ուրախ ենք, որ կոնգրեսականը պաշտպանում է 252 բանաձևը և հուսով ենք, որ այն կընդունվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից»,- հայտարարել է ANCA-ER գործադիր տնօրեն Կարո Մանջիկյանը:

Ժողովը տեղի է ունեցել կոնգրեսականի նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Քինգը հանդես է եկել նաև Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին տրամադրվող օգնության մեծացման և Արցախի անվտանգության ապահովման օգտին:

«Մենք գնահատում ենք կոնգրեսականի աջակցությունը և կարծում ենք, որ նա սրտին մոտ է ընդունում ոչ միայն հայերի,այլ նաև ողջ ամերիկյան ժողովրդի խնդիրները և հավատում ենք, որ արդարությունը կհաղթի»,- ասել է ANCA-ER անդամ Սևան Աղնասյանը, գրում է Armenian Weekly-ն:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---