Նյու Յորք նահանգի կոնգրեսական Դեն Մաֆեյն աջակցում է Հայոց ցեղասպանության մասին բանաձևին19 օգոստոսի 2010 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորք նահանգի կոնգրեսական Դեն Մաֆեյը հաստատել է Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևին աջակցելը: Այդ մասին Ամերկայի Հայ դատի հանձնախմբի արևելյան գրասենյակի (ANCA-ER) ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մաֆեյը նախընտրական քարոզարշավի շրջանակներում: «Մենք շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսական Դեն Մաֆեյին Հայոց ցեղասպանության 252 բանաձևին և Հայաստանին ու Ղարաբաղին օգնություն տրամադրելուն աջակցելու համար»,- հայտարարել է ANCA-ER անդամ Զարմ Թաֆթը: Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |