Թուրքիայի ԱԳՆ-ն բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի աշխարհում իրենց պատմության մասին «անհիմն պնդումներով» բանաձևեր չընդունվեն

Թուրքիայի ԱԳՆ-ն բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի աշխարհում իրենց պատմության մասին «անհիմն պնդումներով» բանաձևեր չընդունվեն

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հնգամսյա ուշացումով պատասխանեց Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից թուրքական խորհրդարանի պատգամավոր Ջանան Արիտմանի գրավոր հարցումին այն մասին, թե ինչիպիսի միջոցներ են ձեռնարկել թուրքական իշխանությունները 2010-ի ապրիլի 9-ին գերմանական հեռուստաալիքներից մեկով «Aghet» (Աղետ) փաստագրական ֆիլմի ցուցադրությունն արգելելու համար, որը պատմում է 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին:

Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet թերթը, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ թուրքական իշխանությունները յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում տեղեկացրել են իրենց գերմանացի գործընկերներին հակաթուրքական միջոցառումների մասին, որոնք կազմակերպվել են Գերմանիայի հայկական համայնքի կողմից: Նրա խոսքերով, ֆիլմի ցուցադրությունից մեկ օր առաջ Բեռլինում Թուրքիայի դեսպանը փորձել է համապատասխան միջոցներ ձեռնարկելԳերմանիայի ԱԳՆ-ում: Ինչպես հաղորդել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, ապրիլի 13-ին Անկարայում Էքարտ Կունցը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան ասել են, որ Թուրքիան սպասում է, որպեսզի Գերմանիայում վերջ տրվի 1915թ. հետ կապված «կանխակալ» միջոցառումներին, քանի որ հայերի գործողությունները կարող են բացասական հետևանքներ ունենալ:

Դավութօղլուն ընդգծեց, որ թուրքական իշխանությունները երբեք չեն լռելու անհիմն պնդումների վերաբերյալ. «Թուրքիան հնարավոր ամեն ինչ անում է հայկական քարոզչության դեմ: Թուրքիայի ԱԳՆ-ն բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի աշխարհի տարբեր խորհրդարաններչում իրենց պատմության մասին անհիմն պնդումներով բանաձևեր չընդունվեն»:

Հղումներ թեմայով.
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---