Sukhoi Superjet 100 առաջին անգամ վայրէջք է կատարել Իտալիայում

PanARMENIAN.Net - Sukhoi Superjet 100 առաջին անգամ վայրէջք է կատարել Իտալիայում` Torino Caselle Airport-ում, ասված է ընկերության հաղորդագրության մեջ: 950004 ինքնաթիռը թռիչքը կատարել է Մոսկվայի մարզի Ժուկովյան թռիչքափորձարկման համալիրից` հետագա ծրագիրն իրականացնելու համար:

SSJ 100 950004 երրորդ փորձարկվող ինքնաթիռը մի շարք փորձարկումների կմասնակցի, մասնավորապես, աղմուկի մակարդակի և էլեկտրամագնիսական դաշտի հզորության: Այդ փորձարկումները կանցկացվեն Caselle и Levaldigi օդանավակայանում:

Արտոնագրման ծրագրի շրջանակներում ինքնաթիռը փորձարկվելու է քաղաքացիական ինքնաթիռների էլեկտրամագնիսական համատեղելիությանը համապատասխանության համար, հաշվի առնելով էլեկտրամագնիսական միջավայրում անվտանգ աշխատանքի կարևորությունը:

Sukhoi Superjet 100-ի արտոնագրման ծրագիրը հաջողությամբ է անցնում: Ինքնաթիռը հաջողությամբ ավարտել է փորձարկումները ծայրահեղ վատ եղանակային պայմաններում (Յակուտսկ, Արխանգելսկ) և Գյումրու բարձրլեռնային պայմաններում: Մինչև տարվա վերջ Superjet 100-ի արտոնագրումը պետք է ավարտվի, որպեսզի սկսվի այդ ինքնաթիռների մատակարարումը առաջին պատվիրատուներ «Աէրոֆլոտ» և «Արմավիա» ավիաընկերություններին: «Արմավիան» մտադիր է երկու այդպիսի ինքնաթիռ ձեռք բերել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---