Իսրայելը դատարանում հարաբերությունները կպարզի Վրաստանի հետ` հայ-վրացական սահմանամերձ ճանապարհի վերանորոգման հարցի շուրջ

Իսրայելը դատարանում հարաբերությունները կպարզի Վրաստանի հետ` հայ-վրացական սահմանամերձ ճանապարհի վերանորոգման հարցի շուրջ

PanARMENIAN.Net - Ashtrom International Ltdիսրայելական շինարարական ընկերությունը դատական կարգով պաշտպանելու է իր շահերը Millennium Challenge Georgia պետական հիմնադրամի հետ վիճաբանությունում, որը ծագել էր Հայաստանի և Թուրքիայի հետ սահմանամերձ տարածքում` Վրաստանի հարավի ռազմավարական շրջանում, նախագծի պատճառով: Ashtrom International Ltd ընկերությունը դիմել է Թել-Ավիվի շրջանային դատարան, խնդրելով հետաձգել 8 մլն շեկելի չափով երաշխիքների բռնագրավումը, որը նա տրամադրել է 2008-ին Վրաստանի Millennium Challenge Georgia պետական հիմնադրամի հետ պայմանագիր կնքելիս:

2005-ի սեպտեմբերին Millennium Challenge Account կառավարական ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ն Վրաստանին հատկացրել է 295.3 մլն դոլարի օգնություն, որից 102.2 մլն դոլարը պետք է ծախսվեր Սամցե-Ջավախեթիի ավտոճանապարհի 223 կմ հատվածի վերականգնման վրա: Այս շրջանն ընկած է Վրաստանի հարավում` Հայաստանի և Թուրքիայի հետ սահմանի մոտ: Փորձագետների գնահատմամբ, Սամցե-Ջավախեթիում ճանապարհների վերանորոգումը կոչված է բարելավել Վրաստանի և Հայաստանի հաղորդակցությունը, իսկ նրա տարածքով` Իրանի հետ:

Ինչպես գրում է IzRus պորտալը, 2010-ի օգոստոսին վրացական ԶԼՄ-ները հաղորդել են, որ իսրայելական ընկերությունը չի կատարում իր պարտականությունները և աշխատանքը նախատեսված ժամկետում չի ավարտի: Իբր այդ պատճառով որոշում է ընդունվել Ashtrom International Ltd-ին հանել նախագծից և փոխարինել այն Papenburg Black-C Group վրաց-գերմանական ընկերությամբ: Թել Ավիվի շրջանային դատարանի դիմումում Ashtrom International Ltd.-ն ներկայացրել է վիճաբանության իր տարբերակը: Ինչպես նշում է «Կալկալիստ» տնտեսականպարբերականը, Սամցխե-Ջավախեթիում աշխատանքների մեկնարկից հետո մասնագետները պարզել են, որ վրացիների կողմից ներկայացված գծագրերը և հաշվարկները կատարվել են «ցածր մակարդակով» և բազմաթիվ անճշտություններ են ունեցել: Հիմնական խնդիրը վերաբերվում էր ավտոճանապարհի հատվածներից մեկին, որը պետք է կառուցվեր խիտ բնակեցված լեռնային տեղանքով: Չնայած նախագծային հաշվարկներին, MCG հիմնադրամը հրաժարվել է վերանայել աշխատանքի ժամանակացույցը: Դրան զուգահեռ վրացական կողմը կրճատել է Ashtrom International Ltd.-ի բաժինն այդ նախագծում` 65 մլն դոլարից հասցնելով 45 մլն դոլարի: Իսրայելական ընկերության ներկայացուցիչների պնդմամբ, MCG ղեկավարության պահվածքը «ուժային և սպառնալից» բնույթ է կրել: Նպատակն այն է եղել, որ Ashtrom International Ltd.- բաժինը հանձնվեր այլ ընկերության: Օգոստոսի 13-ին MCG-ն գրավոր ծանուցում է ուղարկել իսրայելական կողմին նրանց հետ պայմանմագիրը լուծարելու մասին: «Ashtrom-ն արդեն կատարել է 40 մլն դոլար արժողությամբ աշխատանքների 90 տոկոսը, բայց վարձատրվել է 85 տոկոսի համար 37.5 մլն չափով»,- ասվում է ընկերության դիմումում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---