Ռուսաստանի ջավախահայությունը շնորհավորում է Հայաստանի անկախության օրվա առթիվ

Ռուսաստանի ջավախահայությունը շնորհավորում է Հայաստանի անկախության օրվա առթիվ

PanARMENIAN.Net - «Մենք պետք է իրավամբ հպարտանանք Հայաստանի անկախացման օրվանից ձեռք բերած յուրաքանչյուր հաջողությամբ: Մեր հայրենիքը հաստատում է աշխարհում իր դերը որպես ազատ ու ժողովրդավարական պետություն, որն ունի բարձր գիտական ներուժ և որտեղ ապրում են տաղանդավոր ու աշխատասեր մարդիկ: Կարելի է ասել, որ Հայաստանն այսօր գերակա դիրք է զբաղեցնում Անդրկովկասում և առաջատար է ժողովրդավարական բարեփոխումների գործում»,-ասվում է ՌԴ ջավախահայության շնորհավորական ուղերձում:

Ուղերձում կոչ է արվում բոլոր հայերին լինել միասնական, հարգել և սիրել միմյանց: «Թեև ճակատագրի քմահաճույքով մենք ցրվել ենք աշխարհով մեկ, սակայն մենք միասնական ենք և անդրդվելի: Մենք բոլորս հայ ենք, միասնական ու մեծ Հայաստանի որդիները, որը մեր մտքերում է մեր նախնիների փոխանցած ավանդույթների շնորհիվ: Միավորվելով ազգային գաղափարի, ազգային արժեքների ու գերակայությունների շուրջ, մենք միշտ հաջողությամբ կհաղթահարենք բոլոր ճգնաժամերն ու մարտահրավերները, կհասնենք նոր հաղթանակների և համաշխարհային ճանաչման»,--ասվում է ուղերձում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---