Ֆրանսիայի հայերը պահանջում են Մանվել Սարիբեկյանի մահվան պատճառների անկախ հետաքննություն![]() ![]() PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) դիմել է Միջազգային Կարմիր խաչ և մարդու իրավունքների այլ ֆրանսիական և եվրոպական կազմակերպություններ` Մանվել Սարիբեկյանի մահվան պատճառների անկախ հետաքննությունը սկսելու համար: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, CCAF-ը հանդես է եկել հայտարարությամբ ադրբեջանական կողմից գերի վերցված հովիվ Մանվել Սարիբեկյանի մահվան հետ կապված և դատապարտել «նախագահ Ալիևի ցինիզմը»: Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ CCAF-ը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունն Ալիևների դինաստիայի ավտորիտար ռեժիմին, որն ընդհանուր ոչինչ չունի եվրոպական հումանիտար արժեքների հետ: ![]() ![]()
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |