Ադրբեջանը մեկ օրվա ընթացքում 27 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

Ադրբեջանը մեկ օրվա ընթացքում 27 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 27 դեպք, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների կողմից «ԱԿ», «ՍՎԴ», «ՊԿ» և «ՌՊԿ» հրաձգային զինատեսակներից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց:

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---