ՌԼԴԿ-ից պատգամավոր Աշոտ Եղիազարյանի գրասենյակում և ընդունարանում հետախուզություն է կատարվել, արդյունքների մասին չի հաղորդվում

PanARMENIAN.Net - Պետդումայում ՌԼԴԿ-ից պատգամավոր Աշոտ Եղիազարյանի գրասենյակում և ընդունարանում հետախուզություն է կատարվել: Այն իրականացվել է պատգամավորի վերաբերյալ խարդախության մասին քրեական գործը վարող հետաքննիչների կողմից: Եղիազարյանի շահերը ներկայացնող փաստաբան Դմիտրի Բարաննիկովի խոսքով, հետախուզությունն իրականացվել է «Դաև Պլազա» բիզնես-կենտրոնում և ավելի քան հինգ ժամ տևել: Հետախուզական միջոցառումների արդյունքների մասին չի հաղորդվում, հաղորդում է Lenta.ru-ն:

Եղիազարյանին նոյեմբերի 3-ին զրկեցինանձեռնմխելիությունից: Պատգամավորն ընտանիքի հետ միասին գտնվում է Մեծ Բրիտանիայում և հրաժարվում է Ռուսաստան վերադառնալ, չնայած Գլխավոր դատախազության ներկայացուցիչների հավաստիացումներին այն մասին, որ իրեն ձերբակալություն չի սպառնում:

Հետաքննության վարկածի համաձայն, Եղիազարյանը Ռոսիմուշչեստվոյի նախկին ղեկավարի տեղակալ Միխայիլ Անանյևից կես միլիարդ ռուբլի էր պարտքով վերցրել` խոստանալով ներդրումները վերադարձնել Ռուբլյովյան մայրուղու վրա գտնվող «Եվրոպարկ» բիզնես-կենտրոնի և վերակառուցված «Մոսկվա» հյուրանոցի մասնաբաժիններով: Սակայն տուժածը կատարված ներդրումների փոխարեն չէր ստացել ո'չ գումարը, ո'չ էլ այլ ակտիվներ: Եղիազարյանի գործողություններից տուժած երկրորդ անձը, հետաքննության տվյալներով, ձեռնարկատեր Վիտալի Սմագինն է: Նա հայտարարել է, որ պատգամավորն իրենից «Եվրոպարկի» 20-տոկոսանոց մասնաբաժին է հափշտակել, որը գնահատվում է մեկուկես միլիարդ ռուբլի:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---