Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի պատվիրակությանը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահԲակո Սահակյանը նոյեմբերի 10-ին ընդունել էՀայաստանի Հանրապետության առողջապահությանազգային ինստիտուտի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավարԴերենիկԴումանյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքումքննարկվելեն առողջապահության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը ողջունել էառողջապահության ազգայինինստիտուտի կողմից Արցախում տարածքային եւ տեղեկատվական-վերլուծական կենտրոններ ստեղծելուառաջարկը՝ ընդգծելով, որ դրանքմեծապեսկնպաստեն հանրապետությունում առողջապահության համակարգի զարգացմանը, այս ոլորտում կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը:

Ինչպես հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը, հանդիպմանը մասնակցում էինԱրցախի Հանրապետության առողջապահությաննախարարՍերգեյ Մովսիսյանը, Ազգային ժողովի սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Զոյա Լազարյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---