Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը փորձում է արդարացնել Ալիևի խայտառակությունը` հայտնելով, թե ԱՄՆ պետքարտուղարության բացահայտած փաստաթղթերը «սադրանք է»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը մեկնաբանել է WikiLeaks ինտերնետ-կայքի տարածած` ԱՄՆ պետքարտուղարության ավելի քան 250 հազար նամակների տեղեկատվությունը` հիմնականում աշխարհի տարբեր երկրներում ամերիկյան դիվանագետների ծառայողական և գաղտնի գրություններ, որոնց թվում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտահայտությունները Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Հայաստանի ղեկավարությունների վերաբերյալ:

Ինչպես ասվում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հայտարարության մեջ, «կայքում Իլհամ Ալիևին վերագրվող մտքերն ու դատապարտումները բոլորովին չեն արտացոլում իրականությունն ու բացարձակ անհիմն են»: Մամլո ծառայությունը նաև պնդում է, որ այդ նյութերը կոծկված «սադրանք է», որը նպատակ է հետապնդում վատթարացնել Ադրբեջանի հարաբերությունները հարևան պետությունների հետ, անվստահություն ստեղծել պետությունների ղեկավարների միջև:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ալիևի բառապաշարում «բացակայում են կայքում տեղ գտած ժարգոնային արտահայտությունները, և Ադրբեջանի նախագահը հակված չէ կտրուկ և զգացմունքային գնահատականներ տալ»: Մասնավորապես Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը նշում է, որ «Բաքուն երբեք չի միջամտել հարևան պետությունների ներքին քաղաքականության խնդիրներին և միշտ թափանցիկ քաղաքականություն է վարել, որը ծառայել է տարածաշրջանի պետությունների հետ բարիդրացիական հարաբերությունների սատարմանն ու զարգացմանը», հաղորդում է 1news.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---