Անկարան չի հավատում Բաքվին, սակայն շարունակում է պաշտպանել նրան

Անկարան չի հավատում Բաքվին, սակայն շարունակում է պաշտպանել նրան

PanARMENIAN.Net - Ադրբեջանը միակ երկիրն է աշխարհում, որն ամենից քիչ թուրքերին է վստահում: Այդ մասին հայտարարել է թուրքական դիվանագիտական կորպուսի վետերան, Փարիզում և Բրյուսելում Թուրքիայի նախկին դեսպան Թեմել Իսկիթը: Թուրք դիվանագետը, որը 41 տարի աշխատել է Թուրքիայի ԱԳՆ-ում, հայտարարել է, որ Ադրբեջանը միշտ ժպտացել է Թուրքիայի դեմքին, սակայն թիկունքում չի աջակցել նրան: «Մենք գիտեինք դրա մասին: Ինչպես կառավարությունը, այնպես էլ ԱԳՆ-ն միշտ իրազեկ էին դրան: 2-3 տարի ես մասնակցել եմ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի վերաբերյալ բանակցություններին և պետք է ասեմ, որ Ադրբեջանը բոլորովին չի վստահում մեզ, նվազագույնս է աջակցում, ամենից շատ անհարմարություններն է մեզ պատճառում և երեսպաշտական քաղաքականություն է վարում»,-ասել է Իսկիթը, գրում է թուրքական Taraf թերթը:

«Մեկ ժողովուրդ՝ եկրու պետություն» կարգախոսի կենսունակության պատճառը պոպուլիզմն է: Հիշեք, ԽՍՀՄ փլուզումից հետո մենք կարծես խենթացել էինք, խոսում էինք թուրքական հանրապետությունների, թուրքական աշխարհի մասին: Որքան երեսպաշտական քաղաքականություն վարի Ադրբեջանը, մենք ամեն ինչ կհանդուրժենք հանուն ներքաղաքական ազգայնական շահերի, կշարունակենք աջակցել Բաքվին, զենք վաճառել նրան: Մենք մեր ավանդն ունենք Ադրբեջանի որպես պետության կայացման գործում»,-ասել է Իսկիթը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---