WikiLeaks. BP-ն խոշոր վթար է «կոծկել» Ադրբեջանում

WikiLeaks. BP-ն խոշոր վթար է «կոծկել» Ադրբեջանում

PanARMENIAN.Net - Ադրբեջանում բրիտանական BP ընկերության նավթարդյունահանող պլատֆորմում վթար է տեղի ունեցել` ապրիլ ամսին Մեքսիկական ծովածոցում տեղի ունեցած վթարի նմանությամբ: WikiLeaks-ի փաստաթղթերում խոսքը գնում է 2008 թվականի սեպտեմբերին Central Azeri պլատֆորմում տեղի ունեցած վթարի մասին: Այն ժամանակ պլատֆորմում գազի անսպասելի արտանետում տեղի ունեցավ, սակայն ի տարբերություն ապրիլյան միջադեպի Deepwater Horizon-ում, ադրբեջանական պլատֆորմից հաջողվեց էվակուացնել բոլոր աշխատակիցներին` 212 հոգու:

Central Azeri պլատֆորմում տեղի ունեցած այդ վթարը դարձավ խոշորագույնը BP պատմության մեջ: Արտանետման արդյունքում ստիպված եղան փակել երկու նավթահոր և 500 հազ. բարրելով կրճատել նավթի օրական արդյունահանումը: Սակայն ճիշտ ժամանակին աշխատակիցների էվակուացումը ընկերության ղեկավարությանը թույլ տվեց լռել միջադեպի մասին: WikiLeaks-ի նյութերում ասվում է, որ BP-ն հրաժարվում էր իր գործընկերներին տեղեկատվություն տրամադրել կատարվածի մասին, իսկ վթարի պատճառների հարկի հետաքննություն այդպես էլ չի անցկացվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---