Էրդողանը նամակ է հղել Օբամային ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկության կապակցությամբ

Էրդողանը նամակ է հղել Օբամային ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկության կապակցությամբ

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային վաղը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հնարավոր քվեարկության կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուն` ելույթ ունենալով երկրի խորհրդարանում: Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ Անկարան հույս ունի, որ ԱՄՆ նախագահն այս անգամ ևս խելամտություն կցուցաբերի 252 բանաձևի հարցում:

«Մենք գիտենք, որ վաղը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, հնարավոր է, այդ բանաձևի շուրջ քվեարկություն կայանա: Իմանալով այդ մասին` մենք` մասնավորապես դեսպանը Վաշինգտոնում, ձեռնարկեցինք բոլոր անհրաժեշտ քայլերը: «Մենք այսուհետ թույլ չենք տա, որպեսզի նման բանաձևերը «դամոկլեսյան սրի» պես կախվեն թուրք-ամերիկյան հարաբերությունների գլխավերևում»,- ասել է Դավութօղլուն, գրում է թուրքական Milliyet թերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---