Ադամ Շիֆը 2011 թվականին ԱՄՆ Կոնգրեսում կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, եթե դրա անհրաժեշտությունը ծագի

Ադամ Շիֆը 2011 թվականին ԱՄՆ Կոնգրեսում կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, եթե դրա անհրաժեշտությունը ծագի

PanARMENIAN.Net - Եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Կոնգրեսի այս համագումարում չընդունի Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը, ապա բանաձևի հեղինակ, կոնգրեսական Ադամ Շիֆը նմանատիպ օրինագիծ կներկայացնի հաջորդ տարի: «Ես կանեմ ամեն հնարավոր բան, որպեսզի բանաձևը որքան հնարավոր է շատ աջակցություն ստանա Ներկայացուցիչների պալատում: Այժմ բանաձևի ընդունման համար մեծ հնարավորություն կա»,- ասել է կոնգրեսականը: Նրա խոսքով` Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական սկանդալի, ինչպես նաև Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառման հարցում Անկարայի դիրքորոշման պատճառով Վաշինգտոնն այս տարի միայն ձևի համար է հանդես գալիս 252 բանաձևի դեմ:

«Ես կարծում եմ, որ այս անգամ Թուրքիայի հակագործունեությունն այդքան արդյունավետ չի լինի, որքան նախորդ տարի»,- ասել է 252 բանաձևի հեղինակ Ադամ Շիֆը, գրում է Glendale News Press-ը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Կոնգրեսի արձակումից առաջ Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի վերաբերյալ քվեարկություն անցկացնելու վերջին հնարավորությունն ունի չորեքշաբթի օրը` դեկտեմբերի 22-ին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի hանձնախումբը (ԱՀԴՀ), դա կարող է տեղի ունենալ առողջապահության համակարգում բարեփոխումների վերաբերյալ քվեարկությունից հետո:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---