Ադամ Շիֆ. Իմ զգացմունքներն աննշան են այն ցավի համեմատ, որը զգում է ԱՄՆ հայկական համայնքը

Ադամ Շիֆ. Իմ զգացմունքներն աննշան են այն ցավի համեմատ, որը զգում է ԱՄՆ հայկական համայնքը

PanARMENIAN.Net - «Վերջին մի քանի շաբաթում իմ որոշ գործընկերներ և ես ներգրավված էինք 252 Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Մենք գտնում էինք, որ Թուրքիայի ամրապնդվող դաշինքը Իրանի հետ, նրա կողմից աջակցությունը ՀԱՄԱԶ-ին և կեղծ խոստումը՝ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, վերջ կդնեն ցեղասպանության ժխտման խայտառակ քարոզարշավին»,-ասվում է 252 բանաձևի հեղինակ, կոնգրեսական Ադամ Շիֆի հայտարարության մեջ:

Կոնգրեսականն ընդգծեց իր հիասթափությունն առ այն, որ Կոնգրեսը արգելափակեց մի որոշում, որը վերաբերում է շուրջ 1,5 հայերի հիշատակին, որոնք սպանվեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ: «Ես գիտեմ, որ իմ զգացմունքներն աննշան են այն ցավի համեմատ, որը զգում է ԱՄՆ հայկական համայնքը: Ես խոստանում եմ իմ հազարավոր ընտրողներին ու բարեկամ հայերին, որ կպնդեմ Հայոց ցեղասպանության ճանաչումը, որպեսզի այն մարդկանց հիշատակը, որոնք զոհվել են 1915-1923թթ. , ընդմիշտ պահպանվի ամերիկացիների ազգային գիտակցության մեջ»,-ասել է Շիֆը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---