Ջավախահայության իրավունքների պաշտպանության խորհուրդը կոչ է անում Հայաստանի և Վրաստանի նախագահներին անդրադառնալ ջավախահայերի խնդիրներին

Ջավախահայության իրավունքների պաշտպանության խորհուրդը կոչ է անում Հայաստանի և Վրաստանի նախագահներին անդրադառնալ ջավախահայերի խնդիրներին

PanARMENIAN.Net - Հունվարի 22 -23-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի աախագահ Միխայիլ Սաակաշվիլին: Համաձայն մամուլում տարածված տեղեկությունների` երկու նախագահները քննարկելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հայ-վրացական հարաբերությունների հիմնաքարերից մեկը վրացահայության և ջավախահայության քաղաքացիական, կրոնական, լեզվական, կրթամշակութային իրավունքների պաշտպանությունն ու նրանց առջև ծառացած հիմնախնդիրների լուծումն է: Այդ մասին ասվում է Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակները անդրադառնում են ջավախահայերի խնդիրներին:

Դրանք են. Ջավախքում հայոց լեզվին կարգավիճակ տրամադրելու հարցը, այ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին իրավական կարգավիճակ տրամադրելը և խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված եկեղեցիները վերադարձնելը, ջավախքահայ ազգային-հասարակական գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցումը, ազգային-հասարակական գործիչ Վահագն Չախալյանի ազատ արձակումը, Հայաստան-Ջավախք սահմանակետում վրաց սահմանապահների կողմից կիրառվող` հայատառ գրքերի, թերթերի և ամսագրերի անցկացման արգելքի վերացումը, Ջավախքի հիմնախնդիրներով մտահոգ մի խումբ հայաստանյան գործիչների` Վրաստան մուտք գործելու արգելքի վերացումը, Ջավախքի հայկական դպրոցներում կրճատված հայերեն դասաժամերի վերականգնումը:

«Կոչ ենք անում երկու երկրների նախագահներին բանակցությունների ընթացքում քննարկել նաև վերոնշյալ խնդիրները, որոնց լուծմամբ միայն հնարավոր կլինի կայուն և երկարաժամկետ հիմք ստեղծել հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման համար»,-ասվում է Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---