Այսօր ոչ ոք չի ցանկանում հարթել պատերազմի հետևանքները, կարծում է ռուս փորձագետը

PanARMENIAN.Net - «Եթե Ադրբեջանն առաջինը դիմի ռազմական ուժի, ապա դա կառաջացնի Մոսկվայի դժգոհությունը, որին դուր չի գալիս, երբ ՀարավայինԿովկասում ինչ-որ բան տեղի է ունենում առանց իր իմացության: Արևմուտքը նույնպես դժգոհ կլինի: Չէ որ Եվրահանձնաժողովի, այլ կառույցների բոլոր ջանքերը, հայտարարություններն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ցանկությունն անիմաստ կլինեն: Իսկ պատերազմի հետևանքներն այսօր ոչ ոք չի ցանկանում հարթել: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե արդյունքում ամեն ինչ ինչպես կավարտվի»,- հայտարարել է Մոսկվայի Քարնեգի կենտրոնի Pro Et Contra ամսագրի խմբագրական խորհրդի և միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ Կոնստանտին ֆոն Էգգերտը:

Նրա կարծիքով, եթե Երևանը դիմի հարցի լուծման ռազմական ճանապարհին, ապա ոչ միայն կառաջացնի Բաքվի պատասխան արձագանքը, այլ նաև կտրուկ առաջ կմղի Ադրբեջանի դիրքերը ՆԱՏՕ-ի և այլ եվրաատլանտյան կառույցների ուղղությամբ: «Նման պայմաններում Հայաստանը կհայտնվի բավական լուրջ քաղաքական մեկուսացման մեջ: Իսկ Ռուսաստանն, առնվազն, կկորցնի Բաքվի հետ նորմալ հարաբերություները, քանի որ Բաքվի կողմից կընդունվի որպես Երևանի դաշնակից: Սակայն չեմ կարծում, որ Սարգսյանի կառավարությունն առանց Մոսկվային տեղյակ պահելու դիմի նման քայլի»,- ասել է ռուս փորձագետը, հաղորդում է Day.az-ը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---